Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետական բյուջեի եկամուտները ռեկորդային են․ երբեք պետբյուջեի եկամուտներն այսքան ավելի չեն եղել»․ Ռուստամ Բադասյան

Հոկտեմբեր 14,2021 13:25

2021 թվականին հունվար-սեպտեմբեր ամիսներին պետական բյուջե է հավաքագրվել 1 տրիլիոն 137 միլիարդ եկամուտներ։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։ Նրա փոխանցմամբ՝ այս ցուցանիշները համեմատած 2019-2020 թվականների նույն ժամանակահատվածի հետ, ռեկորդային են։ Ըստ այդմ՝ 2019-ի ինն ամիսներին պետական բյուջեի մուտքերը կազմել են 1 տրիլիոն 79 միլիարդ դրամ, 2020-ին՝ 1 տրիլիոն 16 միլիարդ դրամ։

2021 թվականին 2019-ի համեմատ աճը կազմել է 5,4%։

«2019-ին բոլոր ցուցանիշներով, այդ թվում՝ պետական բյուջեի եկամուտների գծով, ռեկորդային է եղել։ Եվ այս տարվա 1 տրիլիոն 137 միլիարդ հավաքագրված ցուցանիշը եւս ռեկորդ է, երբեք պետական բյուջեի եկամուտներն ինն ամսվա հաշվարկով այսքան ավելի չեն եղել»,-ասաց Բադասյանը։

Ներկայացնելով աշխատատեղերի ցուցանիշը, ՊԵԿ նախագահն ասաց՝ օգոստոսի տվյալներով աշխատատեղերը եղել են 642 հազար 292, հարկման բազան կազմել է 139,1 միլիարդ դրամ, միջին աշխատավարձը կազմել է 216, 665 դրամ․ «Սա եւս գերազանցում է նախորդ երկու տարվա ցուցանիշները»։

ՀԴՄ կտրոնների եւ տնտեսվարողների փոխադարձ ապրանքների մատակարարման վերաբերյալ դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերը 2019-ի նկատմամբ գումարային եւ գործարքային ուղղությամբ արձանագրվել է 24% աճ։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031