Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լսումներ ՄԱԿ-ի միջազգային դատարանում՝ ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գործով միջանկյալ միջոցներ կիրառելու՝ ՀՀ միջնորդության առիթով

Հոկտեմբեր 14,2021 13:16

Այս պահին Հաագայում՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (ICJ), անցկացվում են «Ռասսայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի հիման վրա Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով միջանկյալ միջոցներ կիրառելու Հայաստանի միջնորդության լուծման նպատակով հրապարակային բանավոր լսումներ:

 

Հայաստանը միջազգային դատարանին փաստեր է ներկայացրել Ադրբեջանի կողմից ռասսայական խտրականության վերաբերյալ: Հայկական կողմի ներկայացրած հայցում նշվում է. «Ադրբեջանը տասնամյակներ շարունակ ռասայական խտրականության է ենթարկել Հայաստանին», որն արտահայտվել է նաեւ զանգվածային սպանությունների, կտտանքների եւ այլ խախտումների մեջ: Հայաստանը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանին (ICJ) խնդրել է կիրառել մի շարք հրատապ միջոցներ՝ այդ թվում Բաքվի ռազմավարի պուրակի փակումը և ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձը»:

ՀՀ-ի շահերը ներկայացնող Եղիշե Կիրակոսյանը ներկա է դատարանում, իսկ Ադրբեջանի ներկայացուցիչը կմիանա տեսակապի միջոցով:

Եղիշե Կիրակոսյանը ներկայացրեց ՀՀ-ի միջնորդությունը և թե ինչ մեծ կարևորություն ունի ՄԱԿ-ի դատարանի որոշումը տարածաշրջանային անվտանգության համար:

Այս պահին ելույթներով հանդես են գալիս ՀՀ-ի շահերը ներկայացնող պրոֆեսորները:

Յուրաքանչյուր կողմի համար հայտարարությունների մասով տրամադրված է մեկ ժամ: Հոկտեմբերի 14-ի օրվա երկրորդ կեսին՝ Երևանի ժամանակով ժամը 19:00-20:00 հանդես կգան Ադրբեջանի ներկայացուցիչները:

Վաղը՝ հոկտեմբերի 15-ին, լսումները կշարունակվեն նույն գրաֆիկով:

Լսումները նախագահում է ՄԱԿ-ի գլխավոր դատական ատյանի նախագահը։ Նիստերն անցկացվում են հիբրիդային եղանակով:

Եթե ՄԱԿ-ի դատարանը բավարարի ՀՀ-ի միջնորդությունը, ապա Ադրբեջանը պետք է վեց ամիսը մեկ հաշվետվություն ներկայացնի դատարանին իր՝ դատարանի կողմից ներկայացված պահանջները կատարելու առիթով կատարված գործողությունների մասին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031