Երևան-Սևան մայրուղու անմիջական հարևանությամբ՝ Չարենցավանի հատվածում, քանդակագործ Դավիթ Բեջանյանի «Անվերջության ժապավեն» («Ճանապարհաշինարարներ») քանդակի վրայից պղնձաձույլ մասերի գողության առնչությամբ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը դիմել է Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետին:
Քննարկվել են հուշարձանի տարածքում տեսախցիկների տեղադրման և տարածքի նկատմամբ մշտական հսկողություն սահմանելու տարբերակները:
Մինչ խնդրին վերջնական լուծում տալը, մարզպետի առաջարկով, ոստիկանության ծառայողների կողմից հուշարձանի տարածքում սահմանվել է շուրջօրյա հերթապահություն՝ նման արատավոր երևույթները այսուհետ բացառելու և արմատախիլ անելու նպատակով:
Եվս մեկ անգամ հորդորում և զգուշացնում ենք՝ զերծ մնալ մեր հուշարձանների և քանդակների վանդալիզմի նմանատիպ դրսևորումներից:
Կարդացեք նաև
Կոտայքի մարզպետարան