Սենթ-Լուիսում շարունակվում է շախմատի ԱՄՆ տղամարդկանց առաջնությունը, որին մասնակցում են այդ երկրի 12 ուժեղագույն գրոսմայստերներ: Սամուել Սեւյանը, Ուեսլի Սոն եւ Ալեքսանդր Լենդերմանը յոթ տուրից հետո վաստակել են 4,5-ական միավոր եւ գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Մնացած չորս տուրերում մեր հայրենակիցը խաղալու է Լենյեր Դոմինգեսի, Ջոն Բուրկի, Ուեսլի Սոի եւ Դանիել Նարոդիցկու հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ