Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին անգամ ստացվում է իրավիճակ, երբ ՌԴ-ի, Իրանի, Հնդկաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի շահերը համընկնում են. Արման Աբովյան. «Հրապարակ»

Հոկտեմբեր 14,2021 10:53

Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցի մասին Հայաստանի քաղաքական, փորձագիտական եւ հասարակական շրջանակներում լիակատար անորոշություն է տիրում։ Տեղեկատվության սղությունը միայն ենթադրությունների լայն դաշտ է բացում։

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արման Աբովյանի դիտարկմամբ՝ թե՛ հայկական, թե՛ ռուսական կողմի տրամադրած ինֆորմացիան հուշում է միայն այն մասին, որ բանակցությունները դեռեւս ավարտված չեն, վերջնական որոշում ընդունված չէ, սակայն ինքը վստահ է, եւ գործընթացներն են այդ մասին հուշում, որ Նիկոլ Փաշինյանը չի ստորագրի, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը, թեեւ նա պարբերաբար հայտնում է Թուրքիայից ստացվող դրական «ազդակների մասին», բայց տարածաշրջանում գերտերությունների մոտ կա պանթուրանական ծրագրի դեմ համընդհանուր կոմպրոմիս։

«Ես խնդրում եմ, որ ուշադրություն դարձնեք՝ թե՛ Հնդկաստանի արտգործնախարարի այցը Հայաստան, թե՛ շուտով Իրանի արտգործնախարարի սպասվելիք վերջին շրջանում երկրորդ այցը Հայաստան, այս իրադարձությունները պետք է դիտարկել կոմպլեքսի մեջ, հիմնական խաղացողները, չասենք՝ հակաթուրքական, բայց ծրագիր են մշակում, որպեսզի թույլ չտան պանթուրանական գոտին միավորվի։ Հիմա թե Հայաստանի գործոնն այստեղ որն է, դրա մասին մենք չգիտենք»,- ասում է Աբովյանը։ Ավելին` չնայած պաշտոնական տեղեկատվության սղությանը՝ Արման Աբովյանի կարծիքով, հանդիպումը միտված է եղել տարածաշրջանային կտրուկ փոփոխություններին, որոնց մենք ականատես ենք լինում․

«Մենք լավ հասկանում ենք, որ Ռուսաստանը, լինելով տարածաշրջանի մոդերատոր, լավ հասկանում է, որ թուրք-ադրբեջանական միավորման ուժեղացումը լուրջ վտանգ է ներկայացնում հիմնական խաղացողների համար՝ Իրան, Ռուսաստան, ինչու ոչ` Եվրոպա եւ ԱՄՆ։ Առաջին անգամ ստացվում է իրավիճակ, երբ ՌԴ-ի, Իրանի, Հնդկաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի շահերը համընկնում են: Ասեմ թե ինչու, որովհետեւ բոլորին ձեռնտու չեն Ադրբեջանի ուժեղացումը, պանթուրանական գոտու ձեւավորումը, դա ոչ միայն միջանցքն է, այլեւ մենք տեսանք Իրանի դեմարշը նույն սահմանների փոփոխության հետ կապված հայտարարությունների ժամանակ»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031