«ԱՄԱՐԱՍ» փորձագիտական կենտրոնը (այսուհետ՝ Կենտրոն) քրեական օրենսգրքի «Ծանր վիրավորանքը» հոդվածի մշտադիտարկման շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազին է ուղարկել հանցագործության մասին երկու նոր հաղորդումներ։
Կենտրոնն առաջարկել է քրեական ընթացակարգերով ընթացք տալ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, իսկ մյուսով՝ ՀՀ ԱԺ նախագահի նախկին տեղակալ, Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին ծանր վիրավորանք հասցնելու դեպքերի առթիվ ներկայացված հանցագործության մասին հաղորդումներին։
Ծանր վիրավորանքները հասցվել են հրապարակային, Youtube.com կայքի մեկնաբանությունների բաժնում։
Կենտրոնն ավելի վաղ գլխավոր դատախազին էր ուղարկել «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանին ծանր Youtube.com կայքում վիրավորանք հասցնելու առթիվ հանցագործության մասին հաղորդում։ Համաձայն դատախազությունից ստացված գրության՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատախազությունում նախապատրաստվում են նյութեր։
Կարդացեք նաև
Հիշեցնում ենք, որ «ԱՄԱՐԱՍ» փորձագիտական կենտրոնը ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի առնչությամբ իրականացնում է գործունեության և ազդեցության գնահատման ծրագիր։ Մշտադիտարկումը շարունակվում է, որի վերաբերյալ նյութերին և աշխատանքներին կարող եք ծանոթանալ www.amaras.expert կայքի «Վերլուծություններ» բաժնում։
«ԱՄԱՐԱՍ» փորձագիտական կենտրոն