Լրահոս
Օրվա լրահոսը

Գրավադրված զարդերի գործով վարույթը երկրորդ անգամ կասեցվում է

Հոկտեմբեր 14,2021 14:00

«2020 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործով տուժող Ա.Ի.-ին պատկանող ոսկյա զարդերը (900 000 դրամի չափով) հափշտակվել են Գեւորգ ներկայացած անձի ցուցումով եւ գրավադրվել նախաքննությանն անհայտ անձի կողմից: Նախաքննությանը չէր հաջողվել պարզել գրավադրող անձի ինքնությունը, եւ քրեական գործի վարույթը կասեցվել էր: Հետագայում տուժողին հաջողվել էր պարզել այն անձի տվյալները, ով հնարավոր է՝ իրականացրել է տուժողին պատկանող ոսկյա զարդերի գրավադրումը»,-«Առավոտի» հետ զրույցում երեկ ասաց փաստաբան, տուժողի ներկայացուցիչ Նարինե Աբելյանը:

Կասեցման որոշումը կայացվել է օգոստոսի 31-ին, իսկ փաստաբան-ներկայացուցիչն այն ստացել է սեպտեմբերի 25-ին:

Նա տեղեկացրեց, որ գործի նախաքննությունը Արաբկիրի քննչական բաժնում էր, հետագայում քննիչը տեղափոխվել է քննչական կոմիտե: Երբ փորձել է իմանալ որոշ տվյալներ, մերժել են, պատճառաբանելով, թե՝ բանկային գաղտնիք է պարունակում:

Ստիպված են եղել իրենք հարցումներ անել, տվյալներ ձեռք բերել, որոնք տրամադրվել էին քննիչին: Քրեական գործի վարույթը վերսկսվել է. «Տվյալները տրամադրել ենք հաջորդ քննիչին, վկա-կասկածյալը կանչվել է բաժին, խոստովանել է, անձն ասել է՝ ինքն է գրավ դրել, օգտվել է կասկածյալի կարգավիճակից: Հերթական անգամ տուժողի իրավունքների պաշտպանությունը դարձել է անհնարին: Կա տուժող, չկա կասկածյալ: Փորձել ենք հասկանալ քննիչին, պաշտոնական գրություն ենք ուղարկել, sms հաղորդագրություն, որպեսզի տեղեկություններ տրամադրվի, թե ինչ փուլում է մեր գործը»:

Փաստաբանի խոսքով, քրեական գործի նախաքննությունը 1,5 տարուց ավելի է՝ չի ավարտվում: Դեռեւս 2020 թվականի ապրիլին հարուցված քրեական գործի վարույթն արդեն երկրորդ անգամ կասեցվում է չպատճառաբանված. «Որպես կասկածյալ ներգրավման ենթակա անձի ինքնությունը հայտնի չլինելու հիմքով»:

Նյութական վնասի փոխհատուցման հարցը չի լուծված:

Բողոք է բերել դատախազին, նրա պատասխանի ժամկետն անցել է, մոտ օրերս ակնկալում են ստանալ նրա պատասխանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031