shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 9-ին Երևանում տեղի ունեցած դանակահարության փաստով:
Այդ օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում. «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջային պատի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ալիկ Գրիգորյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 51-ամյա Շահեն Ն.-ն է:
Մինչ բժիշկները բուժօգնություն էին ցուցաբերում նրան, Մալաթիայի ոստիկանները համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի իրենց գործընկերների հետ, պարզել են, որ նույն օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում Անդրանիկի փողոցի 108 շենքի բակում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Շահեն Ն.-ին իր մոտ եղած դանակով հարվածել է Երևանի բնակիչ, 13-ամյա Արսեն Ս.-ն:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: