Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Սայեդ Խաթեբզադեն հերքել է Ադրբեջանի կողմից իրանցի վարորդների ազատ արձակման լուրը, հաղորդում է Mehr գործակալությունը:
Ավելի վաղ ամերիկյան Bloomberg-ը գրել էր, որ նախօրեին Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների հեռախոսազրույցից հետո Գորիս-Կապան ավտոճանապարհին ձերբակալված իրանցի վարորդներն ազատ են արձակվել:
«Ադրբեջանի կառավարության կողմից ձերբակալված մյուս երկու իրանցի վարորդների ազատ արձակման շուրջ խորհրդակցությունների արդյունքները կհայտարարվեն ավելի ուշ»,- ասել է Խաթեբզադեն:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ