«Ամերիկայի ձայն». Կորոնավիրուսի համավարակը սկսվելուց ի վեր Ռուսաստանում մեկ օրվա կտրվածքով գրանցվել է մահվան ամենաբարձր ցուցանիշը: Քովիդ հիվանդությունից երեքշաբթի օրն այստեղ մահացել է 973 մարդ: 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է հիվանդության եւս 28,190 դեպք, երկիր, որի մայրաքաղաքում որոշել են արագ թեստավորման մեծ թվով կենտրոններ հաստատել մարդաշատ հատվածներում:
Մահացության ամենաբարձր ցուցանիշն այստեղ գրանցվելուց հետո նախագահ Պուտինը հանդես է եկել պատվաստումներն արագացնելու պահանջով: Ելույթ ունենալով նորընտիր օրենսդիրների առջեւ` նա հորդորել է նրանց գործուն կերպով աջակցել, որպեսզի հնարավորին չափով մեծ թվով մարդիկ ենթարկվեն պատվաստումների:
Հիվանդության արագ տարածման պատճառ է Կրեմլը համարում պատվաստումների ցածր մակարդակը: Համավարակը սկսվելուց հետո Ռուսաստանը շատ կարճ ժամանակում սկսեց արտադրել «Սպուտնիկ» պատվաստանյութը, սակայն պատվաստումների գործընթացն այստեղ ընթանում է շատ դանդաղ, որտեղ մարդիկ չեն վստահում իշխանություններին եւ ունեն վախ`ընդդեմ նոր դեղամիջոցների:
Ըստ վարչապետ Միխաիլ Միշուստինի, Ռուսաստանում այսօր պատվաստման է ենթարկվել բնակչության միայն մեկ երրորդը:
Կարդացեք նաև
Մոսկվայի իշխանությունները հրահանգել են ապահովել, որպեսզի պատվաստվեն խանութների, գեղեցկության սրահների, մարզական կենտրոնների ու հասարակական մյուս վայրերի աշխատակիցների առնվազն ութսուն տոկոսը: