Aravot.am-ի տեղեկություններով, Գյումրու ոստիկանության Կումայրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում նյութեր են նախապատրաստում «Shamshyan.com»-ում` տեղադրված Aravot.am-ի՝ «Որտե՞ղ է թաքնվում Վարդան Ղուկասյանի որդին և ի՞նչ փուլում են հոր և որդու դեմ հարուցված քրեական գործերը» վերտառությամբ հոդվածի ներքո «Andranik Madoyan» ֆեսբուքյան օգտատիրոջ կողմից վիրավորական արտահայտություններ և սպառնալիք պարունակող մեկնաբանություններ գրելու փաստով։
Հոդվածը ու մեկնաբանությունները ընթերցելուց հետո Կումայրիի քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալը զեկուցագիր է հղել բաժնի պետին։
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը մամուլի ասուլիս էր հրավիրել՝ անդրադառնալով նաև Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ու նրա որդու նկատմամբ հարուցված քրեական գործերի ընթացքին, որը և լուսաբանվել է Aravot.am-ում՝ «Որտե՞ղ է թաքնվում Վարդան Ղուկասյանի որդին և ի՞նչ փուլում են հոր և որդու դեմ հարուցված քրեական գործերը» վերնագրով, «Shamshyan.com» կայքն էլ, ակտիվ հղում տալով Aravot.am-ին, տեղադրել է։
Դատախազի ասուլիսը՝ ստորև
Կարդացեք նաև