Ադրբեջանն ազատ է արձակել մոտ մեկ ամիս առաջ Գորիս-Կապան ճանապարհահատվածում ձերբակալած իրանցի վարորդներին: Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը:
Նշվում է, որ վարորդներն ազատ են արձակվել Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների հեռախոսազրույցից հետո:
Հիշեցնենք, նախօրեին տեղի ունեցած հեռախոսազրույցում Իրանի արտգործնախարարն ընդգծել էր, որ երկու երկրները պետք է հաղթահարեն տարաձայնությունները և զարգացնեն հարաբերությունները:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ