Ա1+. Ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ քամին հանդարտվի» (Si Le Vent Tombe/ Should Thr Wind Drop) ֆիլմը կներկայացվի «Օսկարի»: Ինչպես հայտնի է՝ ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի ունեցել 2021 թվականի մարտի 10-ին «Մոսկվա» կինոթատրոնում, իսկ սեպտեմբերի 27-ին Հայկական ազգային կինոակադեմիայում տեղի ունեցած նիստում ֆիլմը փակ քվեարկությամբ ընտրվել է «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում առաջադրվելու համար:
Ֆիլմի ստեղծման մասին «Ա1+»-ը զրուցել է ֆիլմի ռեժիսոր, սցենարիստ Նորա Մարտիրոսյանի հետ:
–Ինչո՞ւ «Երբ քամին հանդարտվի» անվանվեց։
-Ֆիլմը սկզբում վերնագրել էի «Տերիտորիա», ապա «Սև այգի կապույտ երկինք», բայց երբ արդեն ֆիլմի հետարտադրական ընթացքում էինք՝ ֆիլմը մոնտաժվում էր, միանգամից որոշեցի վերնագիրը փոխել: Հաշվի առնելով, որ Արցախը գտնվում է կախված վիճակում, ինձ մոտ ցանկություն առաջացավ, որ վերնագրում անպայման հնչեն «Երբ» կամ «Երբ որ» բառերը: Այդպես էլ առաջացավ ֆիլմի անվանումը:
Կարդացեք նաև
–Ո՞րն է ֆիլմի հիմնական սյուժեն, ինչպե՞ս ընտրեցիք թեման:
-Պետք է ասեմ, որ ֆիլմի սյուժեն ընտրվել է իմ՝ Արցախ այցելության ընթացքում։ Երբ ես 2009 այցելեցի Արցախ, ու տեսնելով այնտեղի կյանքը, որը ունի կառավարման համակարգեր, դպրոցներ, բայց ինքը քարտեզի վրա չի ընկալվում որպես պետություն, կարծես՝ այդ թեման ինք էր գոռում իր մասին, որպեսզի մարդկությունը խոսի Արցախի գոյության մասին: Եվ ես՝ որպես ռեժիսոր, մտածեցի, որ լավագույն միջոցը այն մարդկանց հասցնելու, դա գեղարվեստական ֆիլմն է:
–Ինչպիսի՞ն էր հանդիսատեսի արձագանքը:
-Երբ 11 տարի պայքարում ես և աշխատում ես մի ֆիլմի վրա, սպասումներ՝ որպես այդպիսիք, այդքան էլ չեն լինում: Կասեմ միայն, որ երբ ֆիլմը ներկայացվում է մի երկում ինչպիսին Ֆրանսիան է, որտեղ ամեն բան դեմոկրատիկ բնույթ է կրում, և երբ մարդիկ կարող են վճարել ու գնալ դիտելու ֆիլմը, ապա այդ թվերին նայելով կարող եմ հասկանալ, որ մարդիկ հավանել են քո ֆիլմը: Չեմ կարող չնշել, որ ֆիլմը իսկապես մեծ հաջողություններ ունեցավ, ինչպիսին ես չէի էլ սպասում:
Մինչև պատերազմը և պատերազմից հետո ֆիլմի ընկալումն ու հասկացությունը փոխվեց: Եթե մինչև պատերազմը ինձ թվում էր, որ ես պոետիկ մի ֆիլմ եմ նկարում, ապա պատերազմից հետո պարզվեց, որ այն քաղաքական ֆիլմ է: Կինոթատրոններում մարդաշատությունը աննկարագրելի էր:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: