Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Մայիլյան. «Այնպես չի քարոզվում ու հրամցվում այս ամենը, որ մարդիկ առանց վախի գնան պատվաստվելու»

Հոկտեմբեր 13,2021 17:21

«Ես պետք է շնորհակալություն հայտնեմ իմ բուհին (Կոմիտասի անվան պետկոնսերվատորիային-Գ. Հ.), որը մեր թեստավորումը կազմակերպվում է ոչ այն գումարով, որի մասին մենք տեղյակ էինք նախապես: Դա մեզ` աշխատողներիս օգնում է, որպեսզի վերջնականապես չսնանկանանք` հաշվի առնելով մեր շատ սարսափելի, ամոթալի աշխատավարձերը»,-«Հայելի» ակումբում նշեց ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Աննա Մայիլյանը:

Նա պատմեց, թե ինչ պայմաններում են իրենց թեստավորվել. «Ես գալիս եմ թեստավորման եւ տեսնում, որ մի ամբողջ գումարի պարկ իր առջեւ դրված, առանց ձեռնոցների ու դիմակի նստած է մեկը: Այսինքն, եթե ինքը պատվաստված լիներ, պետք է զգուշանար, գոնե ձեռնոց կրեր, որեւէ ախտահանիչ նյութ օգտագործեր, մանավանդ որ մենք`ուսուցիչներս մտնում ենք փոքր մի սենյակ, որտեղ հանձնում ենք թեստը: Ի դեպ, գումարն էլ դրված է պարկով:

Ես, բնականաբար, իրեն զգուշացրի, որ ինչ եք անում, դա մեզ համար էլ է վնաս, ձեզ համար էլ: Ինքն ուշքի եկավ: Նաեւ նկատեցի, որ թեստ վերցնողը նույն ձեռնոցով է թեստը վերցնում մի քանի հոգուց: Ես կրկին բողոքեցի, որպեսզի նա ձեռնոցները փոխի»:

Երգչուհու ձեւակերպմամբ, իրենք գնացել էին թեստ հանձնելու` վտանգված, որ կվարակվեն. «Ես կարծում եմ, որ թեստավորման այս ձեւը նպաստում է կորոնավիրուսով վարակվելուն…Անցյալ անգամ թեստ վերցնող կոլեկտիվն էլ 2,5 ժամ ուշացումով եկավ: Դասախոսական կազմը երկար ժամանակ կանգնած էր միջանցքում, կանգնած էինք իրար շատ մոտ, ինչը վարակման միջոց է…

Ի վերջո, կորոնավիրուսի դեմ պայքարելու մշակույթ կա, եթե իսկապես վարակվածների թիվն այսքան մեծ է: Ես նաեւ մի բան չեմ հասկանում` չէ՞ որ, այնուամենայնիվ պատվաստվողներ կան, պետք է պատվաստման միջոցով նվազ թվեր ունենայինք, բայց հակառակը` թվերն աճում են: Հարցերը շատ են: Հետո այնպես չի քարոզվում ու հրամցվում այս ամենը, որ մարդիկ առանց վախի գնան պատվաստվելու»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031