Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարվա գլխավոր ձեռքբերումն այն է, որ առաջին անգամ հնարավոր դարձավ տվյալներ փոխանակել ԱՊՀ անդամ երկրների հարկային ծառայությունների միջև»

Հոկտեմբեր 13,2021 16:07

Ավարտվել է Երևանում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների հարկային մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 28-րդ նիստը։ Այս տարի խորհրդի նախագահությունը ստանձնել էր Հայաստանի Հանրապետությունը։

Եզրափակիչ հանդիպումը մեկնարկել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ելույթներով։ ՊԵԿ նախագահն ընդգծել է, որ գործընկերների հետ քննարկումները մասնակից երկրների հարկային ծառայություններին օգնում են նախանշել զարգացման հեռանկարները․ «Ներկայում հարկային մարմիններին առնչվող խնդիրների լուծումը մեծապես կախված է հարկային վարչարարության մեջ առաջադեմ թվային տեխնոլոգիաների գործածումից, մեքենայական ուսուցման և արհեստական ​​բանականության ժամանակակից գործիքների կիրառումից, ինչպես նաև մեր երկրների հարկային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման ընդլայնումից»։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է համակարգող խորհրդի դերը՝ ձևավորելու փոխգործակցության ճկուն հարթակ, միաժամանակ շեշտել հարկային վարչարարության բարելավման նշանակությունը ՀՀ կառավարության համար․ «Վերջին տարիներին մենք բեկում ենք գրանցել Հայաստանում վարչարարության թվայնացման, թափանցիկության, հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների կատարելագործման, նաև հարկային ծառայության նկատմամբ վստահության ամրապնդման և հարկային կարգապահության բարձրացման գործում»:

Նիստի գլխավոր թեման ԱՊՀ մասնակից պետություններում հարկային ստուգումների արդյունավետության բարձրացումն էր։ ՊԵԿ-ը ներկայացրել է Հայաստանում այս ուղղությամբ կատարվող աշխատանքը։ Քննարկվել է նաև ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը։

Տարվա գլխավոր ձեռքբերումն այն է, որ առաջին անգամ հնարավոր դարձավ տվյալներ փոխանակել ԱՊՀ անդամ երկրների հարկային ծառայությունների միջև։ Դա էապես կբարձրացնի հարկային վարչարարության արդյունավետությունը։

Հարկային մարմինների համակարգող խորհրդի ամփոփիչ նիստին նախորդել են փորձագետների հետ քննարկումները, որոնց ժամանակ դիտարկվել են հարկային վարչարարության հրատապ մի շարք հարցեր։ Եզրափակիչ նիստին ելույթով հանդես են եկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարարը և ԱՊՀ գործադիր կոմիտեի տնտեսական համագործակցության դեպարտամենտի տնօրենը։

ԱՊՀ հարկային մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի հաջորդ նիստն անցկացվելու է Բելառուսում։

ՀՀ ՊԵԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031