Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ նախ լուծում տալ հումանիտար հարցերին՝ հայ ռազմագերիների ազատ արձակում, անհայտ կորածների ճակատագրի պարզաբանում». Արարատ Միրզոյան

Հոկտեմբեր 13,2021 14:30

«Հանդիպումներ նախատեսված են. առնվազն պայմանավորվածություններ ձեռք են բերվել գործընթացը շարունակելու և նոր հանդիպումներ կազմակերպելու առումով»,- լրագրողների հարցին՝ արդյոք որպես Նյույորքյան հանդիպումների շարունակություն՝ այլ հանդիպումներ սպասվո՞ւմ են առաջիկայում, ՀՀ ԱԳՆ-ում կայացած Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Նա գոհունակություն հայտնեց նյույորքյան հանդիպումների վերաբերյալ ու ասաց. «ՀՀ-ն ողջունում է համանախագահության շրջանակներում խաղաղ բանակցությունների վերսկսումը, և մենք տեսնում ենք ԼՂ հիմնախնդրի միակ լուծումը խաղաղ բանակցությունների միջոցով և համանախագահության մանդատի շրջանակներում»:

ՀՀ ԱԳ նախարարն ասաց՝ հանդիպումների ընթացքում ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ ու մանրամասնեց. «Նախ քննարկումներում փորձել ենք լուծում տալ հումանիտար հարցերին՝ հայ ռազմագերիների ազատ արձակում, անհայտ կորած զինվորների և քաղաքացիական անձանց ճակատագրի հետագա պարզաբանում, հայկական մշակութային հուշարձանների մատչելիություն, որոնք մնացել են ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության ներքո և մի շարք այլ խնդիրներ: Ապա պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում ձեռնամուխ լինել ԵԱՀԿ համանախագահության հիմնական բաղադրիչի՝ ԼՂ կարգավիճակի շուրջ քննարկումներին: Խոսվել է այն մասին, որ նախատեսվում է համանախագահների այց տարածաշրջան. առաջիկայում կիմանանք ավելի հստակ դիրքորոշում հարցի վերաբերյալ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031