Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Կոչուբաև. Սա նպատակ է հետապնդում ճնշել Վերմիշյանին, տրամաբանության մեջ չի տեղավորվում 2 շաբաթ առաջ թույլ տված կարգապահական խախտման համար միայն այսօր անձին պատժախուց տեղափոխելը

Հոկտեմբեր 13,2021 14:45

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ֆեյսբուքյան գրառումը

Փաստորեն, անձին քաղաքական հետապնդման ենթարկելը խնդրի առաջին ռաունդն է։

Այսօր տեղեկացա, որ «Նուբարաշեն» ՔԿՀ վարչակազմը ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանին ցանկանում է տեղափոխել պատժախուց՝ իբր թե երկու շաբաթ առաջ թույլ տված կարգապահական խախտման համար։

Ակնհայտ է, որ սա պետպատվեր է, դաժան, անմարդկային վերաբերմունք է և նպատակ է հետապնդում ճնշել Վ․ Վերմիշյանին, հակառակ պարագայում որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում երկու շաբաթ առաջ թույլ տված կարգապահական խախտման համար միայն այսօր անձին պատժախուց տեղափոխելը։

Հրավիրում եմ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի և ՀՀ արդարադատության նախարարության ուշադրությունը, քանի որ խոշտանգման փորձ է կատարվում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031