Լրահոս
Օրվա լրահոսը

«20 հազար 434 մարդ տեղահանվել է Արցախից, 724 անձ տեղափոխվել է արտերկիր». Միքայել Վիրաբյան

Հոկտեմբեր 13,2021 14:23

«Կանխվել է առաջին հերթին սոցիալական աղետ հասկացողությունը: Բայց խնդիրներ կան, որոնք շաղկապված են իրար»,- այսօր «Տեղահանված ու բռնագրաված Հադրութ. մեկ տարի անց» թեմայով հանրային քննարկման ժամանակ ասաց Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը:

Քննարկումը կազմակերպել էր «Հայաստան» խմբակցությունը:

Վիրաբյանը նշեց, որ 5294 ընտանիք է տեղահանվել Արցախից՝ 20 հազար 434 մարդ: Սա միայն շտաբի տվյալներն են: Շտաբի տանիքի ներքո գործում են պետական կառավարման ոլորտի ստորաբաժանումներ, որոնք պետական սպասարկում, ծառայությունների մատուցում են իրականացնում տեղահանվածներին:

Նա նշեց, որ օգոստոս-սեպտեմբերին շատ էին խնդիրները՝ կապված դպրոցներում երեխաներին տեղավորելու հետ՝ արտահերթ քվոտայով: Բայց մանկապարտեզներում տեղավորելու խնդիրը մինչ օրս  լուծված չէ: Երեւանում այդ խնդիրը մինչ այդ էլ կար հենց երեւանցիների համար:

Հաջորդ խնդիրը առողջապահության ոլորտից է: Վիրաբյանն ասաց, որ վերջին մեկ ամսվա ընթացքում խնդիրներ են առաջացել՝ պետպատվերով վիրահատվելու հետ կապված: Բավարարվել են առաջին հերթին այն դիմումները, որոնք անհետաձգելի են: Պլանային կամ կյանքին վտանգ չսպառնացող միջամտությունները լինելու են հաջորդ տարվա եռամսյակում. «Վերջին տասնօրյակին ՀՀ են տեղափոխվել Արցախից 714 անձ՝ 50 ընտանիք, որից 319-ը՝ անչափահաս: Տեղահանվածներից 724 անձ տեղափոխվել է արտերկիր»:

Գեղամ Նազարյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հարցրեց՝ տեղահանվածներն ունե՞ն կարգավիճակ: Վիրաբյանը պատասխանեց, որ նրանք հանդիսանում են ՀՀ քաղաքացի, անձնագրի մեջ նշված է ՀՀ, ուստի կարգավիճակի հարց չի առաջանում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031