ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը
2016 թվականին Վանաձորում Մամիկոն Ասլանյանի քաղաքապետ «ընտրությամբ» Վանաձորում հայտնի մի քանի մշակութային գործիչներ հրճվում և լավաշ տեքստեր էին գրում ֆեյսբուքում ու ողջունում այդ պատմական ընտրությունը:
Երեկ վարչապետը Վանաձորում քաղաքապետի ԺՊ է նշանակել և, բնականաբար, Մամիկոն Ասլանյանն ազատել է քաղաքապետի աշխատասենյակը:
Նկատեցի, որ հիմա էլ նույն մշակութային մտավորական գործիչները հրճվանքով ողջունել ու լավաշ տեքստեր են ձոնել Վանաձորում նոր քաղաքապետի ԺՊ նշանակվելու առիթով:
Կարդացեք նաև
Ինչ եմ ուզում ասել. արդեն անիմաստ է որևէ բան ասել՝ լավ եղեք: