Հնարավոր է աշխատողներից պահանջվող կորոնավիրուսի թեստի պատասխանի 14 օրյա ժամկետը կրճատի կառավարությունը կամ խիստ սահմանափակումներ մտցվեն։ Վերջին օրերին նման հարցադրումներ են շրջանառվում։ Այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՎԿԱԿ-ի վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանն ի պատասխան հարցադրումների ասաց՝ այս պահին թեստավորման ժամկետի կրճատման քննարկում չկա, սակայն հնարավոր է հետագայում ժամկետը վերանայեն։ Ընդ որում, ըստ Աբովյանի, չի բացառվում, որ նաեւ այլ սահմանափակումներ կիրառվեն․«Օրինակ՝ եվրոպական երկրներում չի թույլատրվում ժամանցի վայրեր այցելել առանց կանաչ անձնագրի։ Նման սահմանափակումներ կան ՌԴ-ի տարբեր քաղաքներում»։
Բժշկի վստահեցմամբ՝ կորոնավիրուսով հիվանդացած եւ ապաքինված անձը ապաքինվելուց հետո մինչեւ 90 օր կարող է չպատվաստվի, ինչպես նաեւ կարող է գործատուին թեստի բացասական արդյունք չներկայացնի, այսինք՝ թեստ էլ չհանձնի։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ