Լրահոս
Օրվա լրահոսը

Գործատուն իրավունք կունենա աշխատանքից ազատել, եթե չի ներկայացվում ՊՇՌ թեստի բացասական արդյունք կամ պատվաստման մասին փաստաթուղթ

Հոկտեմբեր 13,2021 13:21

Կառավարությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, ըստ որի նախատեսվում է փոփոխություն եւ լրացում կատարել Աշխատանքային օրենսգրքում եւ «Հանրային ծառայության մասին» օրենքում։ Այս նախագծով գործատուի համար հիմք է ստեղծվում աշխատանքային պայմանագիրը լուծել, եթե աշխատողը չի ներկայացնում ՊՇՌ թեստի արդյունք կամ քովիդի դեմ պատվաստումը հավաստող փաստաթուղթ։

Ռուբեն Սարգսյան

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց՝ նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակով ստեղծված արտակարգ իրավիճակն ու հիվանդացության դեպքերի կտրուկ աճը։ «Նախագիծն ուղղված է աշխատողների առողջության ապահովմանն ու անվտանգ միջավայր ապահովելուն»,-ասաց Սարգսյանը։

Նախագծով նախատեսվում է՝ եթե աշխատողը չի ներկայացնում պատվաստումը հավաստող փաստաթուղթը կամ թեստավորման բացասական արդյունք, ապա գործատուն իրավունք է ստանում չթույլատրել աշխատողին աշխատանքի անցնելու, իրավունք է ստանում չվճարել աշխատավարձ այդ ժամանակահատվածի համար եւ այդպես երեսուն օր չներկայանալու համար գործատուն իրավունք է ունենում լուծել պայմանագիրը։ Այդ ժամանակահատվածում չի կուտակվելու ամենամյա արձակուրդ եւ դա չի համարվելու աշխատանքային ստաժ։

Սարգսյանը հավելեց, որ այս փոփոխությունների նախագիծն ուղարկվել է աշխատանքի միջազգային կազմակերպություն՝ կարծիքի համար, այն նաեւ ուղարկվել է Արհմիությունների կոնֆեդերացիա եւ Գործատուների միություն, որից հետո նախատեսվում է եռակողմ քննարկում։

Տիգրան Դադունց

Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման եւ իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցն էլ նշեց՝ «Հանրային ծառայության մասին» օրենքում գրեթե նույն կարգավորումներն են նախատեսում, որոնք տարածվում են հանրային ծառայողի եւ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վրա, այսինքն՝ նրանց լիազորությունների դադարեցմանն այն դեպքում, եթե աշխատողը ծառայության ներկայանալիս չի ներկայացրել պատվաստման հավաստագիրը կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքը։ «Եթե 30 օր անընդմեջ կամ մեկ տարվա ընթացքում 50 օր չի ներկայացել ծառայության, հենց այդ հիմքով պետությունը լիազորություն է ստանում դադարեցնել հանրային ծառայողի ծառայությունը»,-ասաց Տիգրան Դադունցը։

Ռոմելլա Աբովյան

ԱՆ ՀՎԿԱԿ-ի վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանն էլ վստահեցրեց՝ կարգավորումը մշակվել եւ հաստավել է միջազգային փորձի հիման վրա, օրինակ՝ Իտալիան երկու օրից նման կարգավորումներ է կիրառելու։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031