Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում առաջին անգամ ցույց է տրվել ատոմական «անշարժ անցումների» գոյությունը

Հոկտեմբեր 13,2021 13:34

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում առաջին անգամ փորձարարորեն և տեսականորեն ցույց է տրվել ալկալիական մետաղների ատոմական «անշարժ անցումների» գոյությունը, որոնք կարող են լինել ատոմական անցումների հաճախության նշիչներ:

Ատոմի գերնուրբ կառուցվածքի մակարդակների մագնիսական ենթամակարդակները արտաքին մագնիսական դաշտում «խառնվում» են։ Ենթամակարդակների «խառնումը» չի կրում անկանոն բնույթ։ Այն բերում է ատոմական անցումների հավանականությունների և հաճախային շեղումների փոփոխության։ Այս «խառնման» հետևանքներից են ի սկզբանե «արգելված անցումների»՝ մագնիսականորեն ինդուկցված անցումների առկայությունը և դրանց ազդեցությունը շրջանային դիքրոիզմում, էլեկտրամագնիսականորեն ինդուկցված թափանցելիությունում և այլն։ Ատոմական ենթամակարդակների «խառնման» հետևանքներից է համարյա «անշարժ անցումների» գոյությունը։ Այդ անցումների հաճախային շեղումները մնում են համարյա անփոփոխ մագնիսական դաշտի բավական մեծ տիրույթում։ Տեսական և փորձարարական հետազոտությունների արդյունքում աշխատության հեղինակները՝ Արմեն Սարգսյանը, Արա Տոնոյանը, Դավիթ Սարգսյանը, ցույց են տվել «անշարժ անցումների» գոյությունը, դրանց հաճախային շեղման դիրքի համեմատական անշարժությունը։

Դավիթ Սարգսյան

Գիտնականները ցույց են տալիս, որ պահպանվում են սպեկտրալ անցումների հաճախությունների դիրքերը և ամպլիտուդները, ինչը կիրառելի է քանակական սպեկտրասկոպիայի համար: Առաջարկվող տեխնիկան հաջողությամբ կիրառվել և փորձարկվել է գերճնշման պառակտման և ատոմային անցման հավանականությունների չափման, ատոմային հաճախականության հղման մշակման, իզոտոպային առատության որոշման, ատոմ-մակերևույթ փոխազդեցության ուսումնասիրության և ատոմային անցման հաճախության մագնիսական դաշտով պայմանավորված փոփոխության որոշման համար:

Արմեն Սարգսյան

Հետազոտության արդյունքները տպագրվել են միջազգային գիտական առաջատար ամսագրերում՝ «The European Physical Journal», «Журнал экспериментальной и теоретической физики», «Optics Letters»:

Հետազոտությունն իրականացվել է ՀՀ գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ՝ Ֆրանսիայի  Բուրգունդիայի համալսարանի  պրոֆեսոր Կլոդ Լերուայի լաբորատորիայի հետ համագործակցությամբ:

 ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031