Ի կատարումն ԱՀ կառավարության որոշման՝ հոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել ռեկտորատի նիստ՝ ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:
Նիստը քննարկել է վերջին օրերին երկրում համավարակի աճի հետ կապված ԱրՊՀ-ում ուսուցման գործընթացի կազմակերպման հարցը և կայացրել որոշում, համաձայն որի՝
պահպանելով համավարակի տարածման կանխարգելմանն ուղղված բոլոր սանիտարահիգիենիկ պահանջները՝ ուսումնական գործընթացն ավանդական եղանակով շարունակել մինչև հոկտեմբերի 18-ը:
Հոկտեմբերի 18-ին կրկին կգումարվի ռեկտորատի նիստ, և կկայացվի իրավիճակից բխող որոշում:
Կարդացեք նաև
Ռեկտոր Արմեն Սարգսյանը համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարականներ է տվել՝ ուսումնական գործընթացը պատշաճ կազմակերպելու և համավարակի կանխարգելմանն ուղղված բոլոր պայմանները պահպանելու ուղղությամբ:
Արցախի պետական համալսարան