Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ, հաղորդում է իրանական IRNA գործակալությունը:
Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններում վերջին իրադարձությունները: Իրանի արտգործնախարարն ընդգծել է, որ երկու երկրները պետք է հաղթահարեն տարաձայնությունները հարաբերություններում, և որ իրենց համար առավել նպատակահարմար է զարգացնել հարաբերությունները:
«Թեհրանը և Բաքուն կապված են վաղեմի հարաբերություններով: Երկու երկրներն էլ չպետք է թույլ տան թյուրըմբռնումները հարաբերություններում և պետք է շարունակեն հարաբերությունները ճիշտ և արագ զարգացող ուղղությամբ»,- ասել է Իրանի արտգործնախարարը՝ ընդգծելով երկրների անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ փոխադարձ հարգանքի անհրաժեշտությունը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ