Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մոդեստ Կոլերով. Ադրբեջանը կամաց-կամաց իրագործելու է իր «Զանգեզուրի միջանցքը». «Հրապարակ»

Հոկտեմբեր 13,2021 10:56

Ռուսաստանցի քաղաքագետներ Ստանիսլավ Տարասովն ու Մոդեստ Կոլերովը վերջին շրջանի Երեւան-Բաքու-Մոսկվա դիվանագիտական թրենդներին ու բառապաշարին հակասող կարծիքներ հայտնեցին։ Մոդեստ Կոլերովը հայտարարեց, որ ոչ մի խաղաղության համաձայնագիր էլ չի լինելու, իսկ Տարասովն ասաց՝ բոլորը խոսում են այդ խաղաղության համաձայնագրից, բայց ո՞վ է տեսել այն։

Կոլերով․ «Իմ համոզմամբ՝ խաղաղության համաձայնագիր չի կարող լինել, քանի որ կողմերի դիրքորոշումները տրամագծորեն իրար հակասում են, եւ այս իրավիճակում անհնար է որեւէ լուծում։ Չի լինելու այդ համաձայնագիրը, եւ այն ակնկալելը միանգամայն անհիմն է։ Եթե տեսականորեն պատկերացնենք այսպիսի համաձայնագիր, ապա Թուրքիան եւ Ադրբեջանը շատ արագ նման համաձայնագիր կստորագրեն միայն այն դեպքում, եթե այն լինի Հայաստանի եւս մեկ, հիմա արդեն՝ վերջնական կապիտուլյացիա։ Դա չի լինի, ուրեմն համաձայնագիր էլ չի լինի»։ Մոդեստ Կոլերովը հավելեց՝ ինչո՞ւ կարգավորել հարաբերությունները, եթե Հայաստանն անվերջ նահանջում է մետր առ մետր իր տարածքում, ինքն էլ մետր առ մետր առաջ է գալիս։ Նա հայտարարեց նաեւ, որ Ադրբեջանը կամաց-կամաց իրագործելու է իր «Զանգեզուրի միջանցքը»։

Ստանիսլավ Տարասով․ «Հայ-ադրբեջանական համաձայնագիր` այս մասին խոսում են։ Դուք այն տեսե՞լ եք, ես՝ չէ։ Ես, ճիշտն ասած, դրան այդքան էլ չեմ հավատում, քանի որ ռուս խաղաղապահները գտնվում են Ադրբեջանում»։ Մինչդեռ մոտ մեկ ամիս առաջ լուրեր տարածվեցին, որ ռուսական կողմին հաջողվել է Հայաստան-Ադրբեջան հաշտության պայմանագրի դետալները համաձայնեցնել` այնպես, որ դրանում չլինի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու կետ։ Ինչո՞ւ, որովհետեւ ՌԴ-ին դա ձեռք չի տալիս այն պարզ պատճառով, որ այդ դեպքում ռուս խաղաղապահների առաքելությունը Ստեփանակերտում այլեւս անիմաստ կլինի։ Առանց այն էլ Ադրբեջանը նրանց այդ մանդատը չի տվել։ Այս հարցին ի պատասխան՝ Ստանիսլավ Տարասովն ասաց՝ գիտեք, Ձեր ասածը վարկած է։ Ապա Տարասովը, հղում անելով ԵԱՀԿ ՄԽ-ի արեւմտյան հայտարարություններին, թե Մինսկի խմբի գործունեությունը պետք է վերսկսվի (ԱՄՆ-ն պնդում է կարգավիճակի շուրջ), հայտարարեց, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրն ավելի բազմատարր ու բազմապրոֆիլ պետք է լինի։

Նրա խոսքով՝ «այլ բան է դիվանագիտական հարաբերությունների կարգավորման մասին շրջանակային համաձայնագիրը», որը ռուսաստանցի քաղաքագետը միանգամայն հավանական է համարում։ Նրա ամփոփմամբ՝ կախված նրանից, թե ինչ խմբագրման փաստաթուղթ է պատրաստվում, դրանից էլ կախված կլինեն կողմերի հետագա քայլերն ու հետագա սցենարները տարածաշրջանում։

Անուշ Դաշտենց

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031