Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱՎ-ը ուսումնասիրել է «ԴատաԼեքս» համակարգում հրապարակված դատական ակտերը և պարզել, որ տվյալների ապանձնավորում չի իրականացվում

Հոկտեմբեր 13,2021 10:31

«ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգում անձնական տվյալների պաշտպանության խնդրի մասին բարձրաձայնվում է դեռ 2012 թվականից։

Բարձրագույն դատական խորհուրդը 2018 թվականի սեպտեմբերի 27-ին կայացված թիվ ԲԴԽ-40-Ո-105 որոշմամբ սահմանել է, որ «դատական ակտում առկա բոլոր անձնական տվյալների ապանձնավորումն իրականացվում է համապատասխան համակարգչային ծրագրի միջոցով՝ ձեռքով ապանձնավորելու (տվյալները փակելու կամ փոխարինելու) եղանակով՝ մինչև ապանձնավորման ծրագրային միասնական համակարգի ներդրումը, որից հետո ապանձնավորումն իրականացվելու է ավտոմատացված եղանակով»։

ՀՔԱՎ-ը ուսումնասիրել է «ԴատաԼեքս» համակարգում հրապարակված դատական ակտերը և պարզել, որ տվյալների ապանձնավորում չի իրականացվում։ Օրինակ՝ անձին հարկադիր հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ մի շարք դատական գործերով, թեև «Պատասխանող» դաշտը դատարկ է թողնվում, այնուամենայնիվ «Պահանջ» դաշտում և դատական ակտում լրացվում է անձի անուն-ազգանունը, որով բացահայտվում է անձի ինքնությունը։

Դատական ակտերի ապաանձնավորման ծրագիրը, մինչ օրս ներդրված չէ, իսկ դատավորների ներկայիս ծանրաբեռնվածության և մշակվող անձնական տվյալների ծավալի պայմաններում, առանց ծրագրային ապահովման, անհնար է իրականացնել դատական ակտերի ապաանձնավորումը։ Ընդ որում, բացի ապաանձնավորման ծրագրի ներդրումից, հարկ է լուծել նաև դատական տեղեկատվական համակարգում արդեն իսկ առկա և հանրությանը հասանելի անձնական տվյալների հեռացման խնդիրը, քանի որ այն նպատակը, որը հետապնդում է «Դատական համակարգում» տվյալների հրապարակումը՝ դատական իշխանության գործունեության թափանցիկությունը և հանրային իրազեկվածությունը, քննված և ավարտված գործերով այլևս առկա չէ, ուստի՝ նման տեղեկատվությունը նույնպես ենթակա է հեռացման։ Նշված մոտեցումը համահունչ է անձնական տվյալների պաշտպանության միջազգային իրավական ոլորտում անձնական տվյալների հեռացման իրավունքի («մոռացվելու իրավունք») կարգավորումներին։

Այսպիսով՝ դատական տեղեկատվական համակարգում անձնական տվյալները պետք է մշակվեն այն նվազագույն չափով, որն անհրաժեշտ է դատավարական որոշումների ու ժամկետների, ինչպես նաև դատական ակտերի հրապարակայնության ապահովման համար՝ երաշխավորելով սահմանված տվյալների ապաանձնավորումը:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031