Իգդիրում գտնվող հայկական պատմական տները վերանում են անխնամ վիճակում թողնված լինելու հետևանքով։ Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
Աղբյուրի համաձայն՝ Իգդիրի Սյողյութլյու թաղամասում 19-րդ դարում կառուցված տներն իրենց վերջին օրերն են ապրում։ Այդ պատմական կառույցներից մեկի պատուհանի վերևի հատվածում 1908 տարով թվագրված մի արձանագրություն է զետեղված։
Աղբյուրը նշում է, թե «հայկական տներ» անվան տակ հայտնի շինությունները վերածվել են աղբակույտի, իսկ տների պատերին գրություններ են արվել։
Աղբյուրը հայտնում է, որ թեև Իգդիրի Մշակույթի և զբոսաշրջության տնօրինությունը 2013 թ․ քաղաքի պատմական տները պահպանման տակ վերցնելու նպատակով 12 տուն էր գրանցել, սակայն մինչ օրս որևէ աշխատանք չի ձեռնարկել այդ ուղղությամբ։
Կարդացեք նաև
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net