Aravot.am-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 11-ին «Գեո ՊՐՈ Մայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի Սոթքի ոսկու հանքի անվտանգության պետի տեղակալ Կարեն Ղ.-ն ոստիկանություն հաղորդում է տվել։
Ըստ հաղորդագրության նույն օրը ժամը 09.50-ի սահմաններում նույն ՍՊԸ-ի գլխավոր ինժեներ Սերգեյ Ի.-ն հանքի 40-րդ հանքախորշի մուտքից գնացել է մոտ 2.2 կմ դեպի «Կարիեր» կոչվող տարածք և պատին կախված տեսել է հայկական զինվորական համազգեստ, վառվող մոմ, լսել է աշխատանքի ձայներ և տեսել մարդկային ստվերներ: Սերգեյ Ի.-ն հայտնել է նաև, որ գողություն կատարող անձիք հանք մուտք են գործել Ադրբեջանի տարածքից:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր: