Ըստ Aravot.am-ի աղբյուրների՝ ոստիկանության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը ստացել է հաղորդում հանցագործության մասին։
Ռաֆայել Ներսիսյանը հաղորդում է տվել, որ ինքը հանդիսանում է «Հայոց Թագավորներ» ստեղծագործության մեջ գտնվող գրաֆիկական պատկերների հեղինակային իրավունքի իրավատերը, մինչդեռ իրեն հայտնի է դարձել, որ «Սկառլետ» ՍՊԸ-ն առանց իր հետ հեղինակային իրավունքի պայմանագիր կնքելու և համապատասխան թույլտվություն ստանալու, շահույթ ստանալու նպատակով տպագրում է վերոհիշյալ գրաֆիկական պատկերներով պատկերված տետրեր և վաճառում տարբեր վաճառակետերում՝ իրեն պատճառելով զգալի չափերով նյութական վնաս:
Նախապատրաստվում են նյութեր: