Aravot.am-ի տեղեկություններով՝ ոստիկանությունից ստացվել է գրություն Ազգային անվտանգության քննչական դեպարտամենտի կողմից։ Ըստ որի, 2015 թվականի հոկտեմբերի 12-ին Վայոց Ձորի մարզի մարզպետարանի «Նոր էներջի» և «Էկոլակտ» ՍՊԸ-ի միջև կնքված պետական գնման պայմանագրի հիման վրա 149.160.000 ՀՀ դրամով կապալառուն պարտավորվել է պայմանագրով սահմանված կարգով նախատեսված ծավալներով, ձևով և ժամկետներում կատարել պայմանագրի ծավալաթերթ-նախահաշվով Ջերմուկ քաղաքի Արփայի կիրճի հետիոտնային ճեմուղում վերականգման, բարեկարգման աշխատանքները։
Իսկ պատվիրատուն՝ ի դեմս Վայոց Ձորի մարզպետարանի պարտավորվել է ընդունել կատարած աշխատանքը և վարձատրել դրա համար, իսկ նշված աշխատանքների տեխնիկական հսկողությունն ըստ ստանձնած պարտավորությունների իրականացվել է «Պռոշաբերդ Շին» ՍՊԸ կողմից: «Նոր Էնեջի» և «Էկո Լակտ» ընկերությունների ղեկավար անձինք, օգտվելով պայմանագրով ընձեռնված հնարավորություններից, աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողությունն իրականացված «Պռոշաբերդ Շին» ՍՊԸ ղեկավար անձանց օժանդակության խարդախության առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, 2015-2016 թվականներին Ջերմուկ քաղաքի Արփայի կիրճի հետիոտն ճեմուղու վերականգնման բարեկարգման աշխատանքների իրականացման ընթացքում կատարել են պակաս ծավալով աշխատանքներ, ներկայացրել են, թե իբր ձեռք են բերել և ճեմուղում տեղադրել շուկայականից անհամեմատ բարձր գներով ապրանքներ, որի արդյունքում փաստացի չկատարած կամ անորակ աշխատանքների դիմաց բակալառու ընկերություններին անհիմն փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի գումար՝ 149.160.000 դրա, որից 16.960.000 դրամը խարդախությամբ հափշտակվել է:
Միևնույն ժամանակ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանից քաղաքաշինության վարչության իրավասու պաշտոնական անձինք պետական մարմնում մշտապես իրականացնելով կազմակերպչական-տնօրենչական գործառույթներ, հանդիսանալով նշված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի նախագահ և հանձնաժողովի անդամ՝ շահադիտական կամ անձնական շահագրգռվածությունից ելնելով չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, այն չեն արձանագրել պակաս ծավալով կատարված աշխատանքների փաստը, այլ թույլ են տվել, որ կապալառուներ «Նոր Էներջի» և «Էկո Լակտ» ՍՊԸ-ները 2015-2016 թվականներին Ջերմուկ քաղաքի Արփայի կիրճի հետիոտ ճեմուղու վերականգնման բարեկարգման աշխատանքների իրականացման ընթացքում աշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացրած «Պռոշաբերդ Շին» ՍՊԸ ղեկավար անձանց օժանդակությամբ խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակել, որպեսզի հանգամանքը թաքցնելու նպատակով շինարարական օբյեկտի շահագործումն ընդունելու վերաբերյալ 2016 թվականի դեկտեմբերի 15-ին նախնական համաձայնությամբ խմբի կազմում կազմել և օգտագործել են իրավունք վերապահող ակտ, որում այդ աշխատանքները ներկայացվել են որպես իրականացված, ինչն էլ հնարավորություն է տվել այդ աշխատանքներին տեխնիկական հսկողությունն իրականացրած «Պռոշաբերդ Շին» ՍՊԸ օժանդակությամբ կապալառու ընկերությունների ղեկավար անձանց կողմից խարդախության եղանակով հափշտակել են 16.960.000 դրամ, որը պետության օրինական շահերի համար անզգուշությամբ ծանր հետևանքներ է առաջացրել:
ԱԱԾ քննչական դեպարտամենտում կատարվում է նախաքննություն: