ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ, Ադրբեջանում մշակվում է պետական ծրագիր «ղարաբաղյան հայերին Ադրբեջանին ինտեգրացնելու վերաբերյալ»: Հաղորդագրության մեջ նշված է, որ նման կարգադրության հիմքում «երկու ժողովուրդների խաղաղ գոյակցության ապահովումն է»:
Այս անհեթեթ և զավեշտալի թվացող, իսկ իրականում միջազգային հանրության աչքին թոզ փչող լուրը տարածվում է այն բանից հետո, երբ մի քանի օր առաջ Արցախում քաղաքացիական անձ է սպանվում իր այգում՝ ադրբեջանական դիպուկահարի գնդակից: Հիշեցնեմ նաև, որ ամիսներ առաջ օկուպացված տարածքներ իր այցերից մեկի ժամանակ Ալիևը հայտարարել էր, որ ոչնչացրել է «սատանայի որջը Շուշիում»: Իսկ պատերազմի օրերին «շների պես դուրս էր քշում հայերին Արցախից»:
Ալիևի ծրագիրը մեկն է՝ ազատվել արցախահայությունից և առհավետ փակել Արցախի թեման, այլ ծրագիր Ադրբեջանի ղեկավարությունը չունի: Տասնամյակներ շարունակ քարոզվող հայատյացությունը դրա վառ ապացույցն է…»:
Կարդացեք նաև