Հոկտեմբերի 12-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Մշտական խորհրդի նիստում ռոտացիայի կարգով կազմակերպության Մշտական խորհրդի նախագահ է ընտրվել ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը: Այս մասին հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, ՀԱՊԿ նախագահությունը Տաջիկստանի Հանրապետությունից անցնում է Հայաստանին:
Տաջիկստանի մշտական ներկայացուցիչ Հասան Սուլթանովը Բիյագովին է հանձնել ՀԱՊԿ Մշտական խորհրդի որոշումների ընդունումը խորհրդանշող Փայտե մուրճը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ