Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր գրագետ երիտասարդները միայն Եռաբլուրում կամ օլիգարխների մոտ՝ վարձկան սուրհանդակ չպիտի լինեն. նրանց ձեռքին պիտի լինի պետության ղեկը». Պավել Մանուկյան

Հոկտեմբեր 12,2021 22:15

«Այն ճանապարհը, որ մենք ենք ընտրել, որ տեսնում ենք այս իրավիճակից դուրս գալու համար, մեր անցած պրակտիկան է: Բոլորս մի փորձության միջով անցել ենք. չկա մեկն այստեղ նստած, որ մի կայծակ կերած չլինի»,- «Կանչ Հայրենյաց» Համահայկական Ազատագրական Միության ստեղծման առիթով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց միության համահիմնադիր, «Հայ Ազատմարտի Խորհուրդ» նախաձեռնության ղեկավար Պավել Մանուկյանը:

Նա հիշեցրեց՝ իրենք տարիներ շարունակ ասել են՝ բանակի կորուստ է լինելու, բայց բոլորն իրենց վրա ծիծաղել են: Ըստ նրա՝ հիմա եկել, հասել ենք այդ իրավիճակին:

Հիշեցնենք՝ այսօր հայտարարություն ներկայացվեց «Կանչ Հայրենյաց» միության ստեղծման մասին, որում մասնավորապես ամրագրված է. «Հայրենասերների խմբի կողմից  ստեղծվում է «Կանչ Հայրենյաց» Համահայկական Ազատագրական Միությունը, որի հիմնական նպատակն է լինելու ազատագրել ՀՀ-ն այն զավթած թրքասեր իշխանություններից և նրանց ծնունդ տված ու ծածուկ սատարող կեղծ ընդդիմությունից: Այս գործընթացներից անմիջապես հետո ապահովել նոր, արդար ընտրություններ»:

Պավել Մանուկյանը վստահեցրեց՝ իրենց շարքերը կավելանան, բայց միևնույն ժամանակ զգուշացրեց՝ հաղթանակը մեծ զոհաբերություն է պահանջում ու պարզաբանեց. «Դուք չպատկերացնեք, որ այստեղ է վիշապի գլուխը. վիշապն անտեսանելի է: Մեր նպատակն է, որ մեր գրագետ, խելացի երիտասարդների համար ճանապարհ բացենք: Հիմա նրանք կարծես թե միայն Եռաբլուրում են կամ էլ օլիգարխների մոտ՝ վարձկան սուրհանդակ: Բայց նրանց ձեռքին պիտի լինի պետության ղեկը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031