Aravot.am-ի տեղեկություններով, Գյումրու ոստիկանության Կումայրիի բաժին է դիմել երևանաբնակ գյումրեցի թոշակառու Ա․ Վ․-ն՝ հաղորդելով, որ հոկտեմբերի 1-ի առավոտյան Գյումրու 2-րդ գերեզմանատան մուտքի մոտ իր հանգուցյալ ամուսնու եղբոր երկու որդիները՝ Գ․ և Ռ․ Անտոնյանները մեքենան կանգնեցնելով ու իջեցնելով ապակիները՝ 5-7 րոպե հայհոյանքներ են տեղացել իր ու դստեր հասցեին։
Մեր տեղեկություններով, դուստրը՝ ՏաթևԱնտոնյանը, զբաղեցնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։
Կումայրիի բաժնում նախապատրաստվում են նյութեր․ ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում հայհոյողներին հայտնաբերելու ուղղությամբ։