Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշորացված համայնքների բոլոր ավագանիների և ղեկավարների լիազորությունների դադարեցումը պիտի իրականացվի օրենքի տառին համապատասխան և միևնույն սկզբունքով․ «Անկախ դիտորդ» դաշինք

Հոկտեմբեր 12,2021 21:12

Անկախ դիտորդ դաշինքը երեկ հրապարակել էր տեղեկատվություն, որ ՀՀ Վարչատարածքային բաժանման մասին օրենքի 2021թ․ հոկտեմբերի 6-ին ուժի մեջ մտած փոփոխությունների արդյունքում խոշորացված բոլոր համայնքներում ՏԻՄ օրենքի 23-րդ և 26-րդ հոդվածների դրույթների համաձայն դադարեցվում են համայնքների ավագանիների և ղեկավարների լիազորությունները։

Այսօր արդեն մի շարք համայնքներում ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել են համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարներ։ Հստակ չէ, սակայն թե արդյոք այդ համայնքների բոլոր բնակավայրերի ղեկավարներն ու ավագանիներն իրազեկված են իրենց լիազորությունների դադարեցման մասին:

Ըստ էության՝ խոշորացված համայնքների բնակավայրերի մի մասի ղեկավարների լիազորությունները դադարեցնելը, միաժամանակ մյուսներինը պահպանելը տարբերակված և կամայական մոտեցում է, ինչն ամենևին չի նպաստում համայնքների խոշորացման և տեղական ինքնակառավարման նոր մարմինների նկատմամբ հանրային վստահության ձևավորմանը։

Գտնում ենք, որ․

– խոշորացված համայնքների բոլոր ավագանիների և ղեկավարների լիազորությունների դադարեցումը պիտի իրականացվի օրենքի տառին համապատասխան և միևնույն սկզբունքով։

 

– Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից պետք է տեղեկատվություն հրապարակվի, թե արդյոք համապատասխան համայնքապետարանների աշխատակիցները պատշաճ ծանուցվել են իրենց հետ աշխատանքային պայմանագրերի լուծման ժամկետների և հիմքերի վերաբերյալ։

 

–  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից պետք է հստակ և ամբողջական իրազեկում հրապարակվի, թե ինչպես է կազմակերպվելու և իրականացվելու այդ համայնքներում գույքի և գործառույթների հանձնում/ընդունումը։

 

–  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է առավել լայն իրազեկում իրականացնեն նոր ընտրակարգի վերաբերյալ, այդ թվում՝ հենց գործող ՏԻՄ մարմինների շրջանում։

 

Անկախ դիտորդ հասարակական դաշինք՝ ի դեմս

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի

«Իրազեկ քաղաքացիների միավորման»

«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ֊ի

«Կանանց իրավունքների տուն» ՀԿ-ի

«Գյումրու ռեստարտ նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի

«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031