Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

«Առանց ԳՇ պետ Արտակ Դավթյանի ստորագրության այդ ռազմամթերքը չէր կարող ներառվել զինված ուժերի բալանսում». Արթուր Ղազինյան

Հոկտեմբեր 12,2021 18:50

«Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը բավական հետեւողական պայքար է մղում բանակում կոռուպցիայի դեմ։ Եվ, նրա թեթեւ ձեռքով բացահայտվեց Հայաստանի նորագույն պատմության մեջ ամենամեծ կոռուպցիոն փաստը, եւ նրա ջանքերով այսօր կալանավայրում են գտնվում Դավիթ Տոնոյանն ու Ստեփան Գալստյանը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը: Այսօր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները ասուլիս էին հրավիրել:

«Ես ուզում եմ պարոն Քոչարյանին խրախուսել, քաջալերել, հետեւողական լինել այդ հարցում եւ բացահայտել Նիկոլ Փաշինյանի իշխանության մեջ բոլոր նման կոռուպցիոն դեպքերը, իսկ դրանք բավականին շատ են։ Թող հետեւի, որ այս իշխանության ժամանակ  այսօր եւ նախկինում բարձր պաշտոններ զբաղեցրած, բոլոր կոռուպցիոն գործարքների մեջ խառնված մարդիկ հայտնվեն ճաղերի հետեւում: Թող հետամուտ լինի եւ պարզի այդ գործարքի մասին, որով  բալանս է մուտք արվել խոտան ռազմամթերք, զեկուցվե՞լ է արդյոք այդ մասին Նիկոլ Փաշինյանին թե՝ ոչ, եւ արդյոք Գլխավոր շտաբի պետը՝ Արտակ Դավթյանը, որն այդ ժամանակ եղել է ԳՇ պետ, առանց նրա ստորագրության այդ ռազմամթերքը չէր կարող ներառվել զինված ուժերի բալանսում: Ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որը գործող ԳՇ պետին մեղադրանք առաջադրված չէ, այսինքն՝ կարո՞ղ ենք կարծել, որ սա շոու է ընդամենը, թոզ են փչում մարդկանց աչքերին»։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031