Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՔԱՎ. Արդարադատության նախարարությունից պահանջում ենք համակարգային լուծում տալ ցմահ դատապարտյալների խնդիրներին

Հոկտեմբեր 12,2021 18:26

Ցմահ դատապարտյալ Ա․ Սարիբեկյանին կիսաբաց ռեժիմից ավելի խիստ ռեժիմի տեղափոխելու՝ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովի որոշումը 2021 թ․ սեպտեմբերի 23-ին Վարչական դատարանը, դատավոր Ռոբերտ Մաքեյանի նախագահությամբ, անվավեր ճանաչեց։

Դատապարտյալի իրավունքների պաշտպանությունն ստանձնել էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Հայկ Հակոբյանը և Անի Չատինյանը, և նախ Հանձնաժողովի որոշումը բողոքարկել Քրեակատարողական ծառայություն, ապա՝ արդյունք չունենալուց հետո՝ դատարան։

Ցմահ դատապարտյալների նկատմամբ այս վերաբերմունքը, սակայն, համատարած է, և այս վճռով իրավիճակը չի փոխվում։ Օրեր առաջ էլ նույն խնդրով հացադուլ են հայտարարել մի խումբ այլ դատապարտյալներ, լուրը հրապարակեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, ահազանգ ստացավ նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակը։ Իսկ ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանի գործով էլ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն զբաղվում է տարիներ շարունակ։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակ հերթական անգամ դիմել է նաև ցմահ դատապարտյալ Արտակ Ճաղարյանը։ Ա․ Ճաղարյանը բարձրաձայնում է ցմահ ազատազրկման այլ համակարգային խնդիրների մասին ևս։

Բանն այն է, որ երբ 2003-ին մահապատիժն արգելվեց, նախկինում մահապատժի դատապարտված անձինք ինքնաբերաբար ցմահ ազատազրկվածի կարգավիճակ ստացան, իսկ ավելի ուշ, երբ պատժատեսակների մեջ փոփոխություններ եղան, նախկինում ցմահ ազատազրկվածների խնդրին էլի ոչ մի անդրադարձ չեղավ։ Փաստացի նույն կարգավիճակում գտնվող, բայց ավելի ուշ դատապարտված անձինք, ավելի մեղմ պատժատեսակների հնարավորություն ունեն, քան մինչև 2011 թ․-ը դատապարտվածները։

Մինչդեռ ՀՀ քրեական օրենսգիրքը հստակ սահմանում է, որ եթե օրենսդրական փոփոխությունը նախատեսում է ավելի մեղմ մոտեցում, ապա այն պետք է կիրառվի դրա ընդունումից առաջ դատապարտված անձանց նկատմամբ։ Հարցին անդրադարձել են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ԵԽ նախարարների կոմիտեն, Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն և նշել, որ ոչ ոք չպետք է զրկված լինի ազատություն վերադառնալու հնարավորությունից։

Ավելի մանրամասն՝ ԱՅՍՏԵՂ:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031