Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների թափուր տեղերի համար հայտարարված մրցույթի հաղթողների անունները

Հոկտեմբեր 12,2021 17:43

Այսօր կայացել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների երկու թափուր տեղերի համալրման մրցութային ժամանակավոր հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին հանձնաժողովի հինգ անդամները՝

Հակոբ Հակոբյան (Հակոբ Մովսես) նախկինում` ՀՀ մշակույթի նախարար, թարգմանիչ, բանաստեղծ (մրցութային հանձնաժողովի նախագահ):

Արտյոմ Երկանյան՝ հեռուստամեկնաբան, հաղորդավար, Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի անդամ,

Նիկոլայ Կոստանդյան՝ «Կոմիտասի թանգարան֊ինստիտուտ» ՊՈԱԿ֊ի տնօրեն,արվեստագիտության թեկնածու,

Աշոտ Համբարձումյան՝ Հայաստանի ազգային ռադիոյի և կինոկենտրոնի  դիզայներ, Երևանի տոնահանդիսությունների և Մոսկվայի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի նկարիչ,

Քրիստինե Գյոնջյան՝ Հայաստանի (ցանցային) օպերատորների միության նախագահ:

Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների թափուր տեղերի համար հայտ էր ներկայացրել տասնմեկ հոգի՝

1.Ամասիա Հովհաննիսյան

2Վանիկ Խեչոյան

3.Վասակ Դարբինյան

4.Իրինա Բարսեղյան

5.Միքայել Յալանուզյան

6.Վարուժան Օլքինյան

7.Շամիր Շախիրյան

8.Հովհաննես Երանյան

9.Սարգիս Հովսեփյան

10.Արման Վարդանյան

11.Գագիկ Գինոսյան

Մրցութային հանձնաժողովը հաղթողներին որոշելու նպատակով կատարել է քվեարկություն, որի արդյունքում Վանիկ Խեչոյանը ստացել է 1(մեկ), Վասակ Դարբինյանը 3 (երեք), Վարուժան Օլքինյանը 4 (չորս), Հովհաննես Երանյանը 1 (մեկ) և Գագիկ Գինոսյանը 1(մեկ) կողմ ձայն:

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով սահմանված կարգով հաղթող մասնակիցների՝ Վասակ Դարբինյանի և Վարուժան Օլքինյանի մասին որոշումները կներկայացվեն ՀՀ վարչապետի հաստատմանը:

ՀՀ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031