Ծաղկաձորում ավարտվեց ChessMood Open բաց առաջնությունը, որին մասնակցում էին տասը երկրների շախմատիստներ:
Մրցաշարի միանձնյա հաղթող դարձավ ռուսաստանցի Ալեքսեյ Գոգանովը, որը ինը հնարավորից վաստակեց 7,5 միավոր: Տեւական ժամանակ առաջատարի դիրքը պահած Սամվել Տեր-Սահակյանը վերջին երկու տուրերում թուլացրեց խաղը եւ 6,5 միավորով պայքարն ավարտեց հինգերորդ հորիզոնականում: Իսկ ահա Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց տվեց գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը, որը 7,0 միավորով, ի վերջո, հանգրվանեց 4-րդ տեղում: Ուժեղագույն տասնյակում տեղ գտավ նաեւ գրոսմայստեր Արամ Հակոբյանը: Նա 6,5 միավորով ութերորդն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ