«Բարևից այն կողմ չի եղել որևէ բովանդակային շփում, ինչպես միշտ, ինչպես նախկինում էր»,- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայկական պատվիրակության մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով հարցին՝ Ստրասբուրգում նիստերից դուրս ի՞նչ շփումներ են եղել թուրք և ադրբեջանցի պատվիրակների հետ:
Դիտարկմանը՝ արդյոք չպե՞տք է նաև փորձել փակ դռների ետևում քննարկումներ սկսել՝ հասկանալու, թե կողմերն ինչ են ի վերջո ուզում, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց. «Նման շփումների արդյունավետությունը նույնպես չի կարելի բացառել: Հարցին՝ արդյոք նման շփումներ եղել են, պատասխանը՝ ոչ»:
Հարցին՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ի՞նչ նպատակով էր եկել Հայաստան, արդյոք դա կապ ունի՞ հայ-թուրքական հարաբերությունների հետ՝ մասնավորապես հանդիպումների առումով, քանի որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը հայտարարել էր՝ Վրաստանի վարչապետի միջոցով Հայաստանի վարչապետը հանդիպում է խնդրել, Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց. «Դուք իրավացի եք, որ նշեցիք՝ Էրդողանի կողմից այդպիսի հայտարարություն եղավ, ՀՀ կողմից նման հայտարարություն չի եղել: Եվ կառավարության կողմից համապատասխան մեկնաբանություն եղել է: Վրաստանի վարչապետի այցի հետ կապված պիտի կառավարության համապատասխան բաժնին կամ ՀՀ վարչապետի խոսնակին դիմել»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ