Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ը չի բավարարել «Լապշինն ընդդեմ Ադրբեջանի» գործով Բաքվի բողոքը

Հոկտեմբեր 12,2021 16:36

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը, արձագանքելով ադրբեջանական կողմի բողոքին, անփոփոխ է թողել ՄԻԵԴ մայիսի 20-ի որոշումը, որում Ադրբեջանի իշխանությունները մեղավոր էին ճանաչվում լրագրող և բլոգեր Ալեքսանդր Լապշինի անօրինական ձերբակալության, բանտում խոշտանգումների և սպանության փորձի մեջ: Դատարանը Բաքվին պարտավորեցրել էր Լապշինին վճարել 30 հազար եվրո գումար՝ որպես բարոյական փոխհատուցում:

«Իհարկե, ես ուրախ եմ, որ Ստրասբուրգի դատարանը նման որոշում է կայացրել»,- ասել է Լապշինը DW-ին: Այնուամենայնիվ նա տարօրինակ է համարում, որ Բաքուն դիմել է դատարան՝ գործը վերանայելու հարցով: «Չէ՞ որ ՄԻԵԴ-ը, որպես կանոն, դեպքերի 99 տոկոսում չի հրաժարվում ընդունված որոշումներից»,- ասել է նա:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031