Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայկական տանկը խփել է մեր զինվորներին. դա էլ իրենց Լելե թեփեի օպերացիան». հերոս Արամ Գույումջյանի հայր

Հոկտեմբեր 12,2021 14:51

«Անպատասխանատու, փնթի օպերացիա, որը տղերքին տարավ մսաղաց»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց զոհված հերոս Արամ Գույումջյանի հայրը՝ Գագիկ Գույումջյանը՝ անդրադառնալով «Լելե թեփեի» (Վարազաթումբ) հայտնի օպերացիային: https://www.aravot.am/2021/04/14/1183943/

Գագիկ Գույումջյանը պատմեց՝ 2020-ի սեպտեմբերի 25-ին որդին՝ Արամը, եղել է մարտական ծառայության մեջ Մարտունի 2 զորամասում: Նրա հավաստիացմամբ՝ ամեն ինչ նորմալ էր պատերազմի օրերին. տղաները կարողանում էին իրենց դիրքերը պահել: Բայց հոկտեմբերի 6-ին՝ հայտնի Լելե թեփեի օպերացիայի ժամանակ, բոլոր զինծառայողներին դիրքերից հանում, տանում են այդ օպերացիային: Այս առիթով զոհված զինվորի հայրը մանրամասնեց. «Արամը զանգեց, մեզ հաջողություն մաղթեց. մենք էլ հասկացանք՝ ուր է գնում: Հարցրի՝ ո՞վ կա հրամանատար հետդ, ասաց՝ կամավորներն են: Գնում, հասնում են Հորադիզի կողմերը՝ դիրքավորվում, ուղղակի պետք է Խոջալուի տանկերն իրենցից առաջ լինեին, բայց ուշ են գալիս: Բոլոր ձայնագրությունները կան որդուս ծառայակիցների խոսակցությունների, որտեղ ասում են, որ մեր հայկական տանկի կրակոցը կպչում է զինծառայող զինվորի, դրա ալիքից Արամին: Նա զոհվում է: Այսինքն՝ մեր հայկական տանկը խփել է մեր զինվորներին: Էդ էլ իրենց Լելե թեփեի օպերացիան: Այնինչ պետք է տանկը, հետախուզությունը սկզբից գնար, հետո զորքը: Մինչդեռ հակառակն է լինում, ու «պռավալ» գնում թե՛ հոկտեմբերի 7-ի, թե՛ հոկտեմբերի 12-ի օպերացիան: Ով փրկվում է, աշխատում է երկրորդ անգամ էլ չմասնակցել: Բոլոր ձայնագրությունները կան: Արամը, Արթուր Մանվելյանը, Էրիկ Դանիելյանը երևի կես, մեկ ժամվա ընթացքում են զոհվել»:

Այն հայտարարություններին, թե Լելե թեփեի օպերացիայի ժամանակ երեք-չորս զինվոր էր զոհվել, Գագիկ Գույումջյանը պատասխանեց. «Նման բան չկա. ոնց նկարագրում են: Ցավալին այն է, որ երբ «Ուրալ» ռազմական մեքենաները մտնելուց են լինում այդտեղ, կամավորները տեսնում են ադրբեջանական դրոշները՝ առաջին, երկրորդ, երրորդ դիրքերը, ու նույնիսկ ղարաբաղցի կամավորականները հարցնում են՝ էս ո՞ւր ես տանում, խփում են, «Ուրալի» վարորդն ասում է՝ կներես, բայց հրաման է, պետք է քշեմ, անգամ Արամենց դիվիզիոնի հրամանատարը փախչում է. մնում են կամավորներով, զինվորներով»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031