Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով մի քանի համայնքներում, այդ թվում Գյումրիում նշանակվել են համայնքի ղեկավարների պաշտոնակատարներ։
Գյումրիում համայնքապետի պաշտոնակատար է նշանակվել Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը։ Նա տեխնիկական գիտությունների թեկնածու է, 16 տարի շարունակ ղեկավարում է մարզպետարանի քաղաքաշինության վարչությունը։
Թե ո՞րն է մեկ շաբաթով պաշտոնակատար նշանակելու իմաստը, քաղաքապետարանի աշխատակիցներից շատերի համար անհասկանալի է մնում, հատկապես, երբ Սամվել Բալասանյանը բուժման նպատակով տևական ժամանակ է՝ գտնվում է ԱՄՆ-ում ու մեկ շաբաթ անց փաստացի դադարելու է քաղաքապետ լինելուց․ հոկտեմբերի Գյումրիում ՏԻՄ ընտրություններ են։
Նշենք նաև, որ այսօր Սամվել Բալասանյանի ծննդյան 67 ամյակն է, Գյումրու քաղաքապետարանում կատակում են, թե սա 9 տարի շարունակ քաղաքը ղեկավարած Բալասանյանի ծննդյան նվերն է։
Կարդացեք նաև
Ի դեպ, Շիրակի նոր փոխմարզպետ Հովհաննես Զորաբյանը քիչ անց քաղաքապետարանի աշխատակազմին կներկայացնի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Ալբերտ Մարգարյանին, որը մարզի ճանաչված պաշտոնյաներից է։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ