Լրահոս
Օրվա լրահոսը

Քովիդը կյանքեր է խլում, այնինչ կա դրանից ապահովագրվելու միջոցը. Անահիտ Ավանեսյան

Հոկտեմբեր 12,2021 13:20

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ֆեյսբուքյան գրառումը

Ինչպես կարող էին պատվաստումները փրկել 43 քաղաքացիներին մահից…

Շատ պարզ.

📍Երկու դեղաչափ պատվաստանյութ ստացած մարդու օրգանիզմում ձևավորվում են հակամարմիններ և մեր օրգանիզմը մինչև իրական հիվանդությանը հանդիպելը արդեն իսկ ունի դրա դեմ պայքարելու ունակությունը։

📍Ի դեպ ՀՀ բնակչության 95 տոկոսը իր կյանքում ստացել է ինչ-որ պատվաստում, և դա որևէ կերպ չի ազդել մեր առողջության վրա այլ պաշտպանել է մեզ տասնյակ հիվանդություններից։

Դրանց շնորհիվ է, որ մեր երեխաները չեն հիվանդանում օրինակ պոլիոմիելիտով և նման այլ վտանգավոր հիվանդություններով։

Քովիդի դեմ պատվաստանյութը նույնկերպ է գործում, այն անվտանգ է և օգնում է, որ մենք պաշտպանվենք և պաշտպանենք մեր հարազատներին։

Քովիդը վտանգավոր է և կյանքեր է խլում, այնինչ կա դրանից ապահովագրվելու միջոցը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031