Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն արդեն կես տարուց ավելի ապրում է՝ իր տարածքում ունենալով օտար, թշնամական պետության զինվորականներ. «168 ժամ»

Հոկտեմբեր 12,2021 11:30

Վեց ամսից ավելի է՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում տեղակայվել են 1000-ից ավելի ադրբեջանցի զինվորներ։ Ե՞վ։ Ոչինչ։ Նրանց՝ Հայաստան ներխուժումն առաջին օրերին առաջացրեց ցասում, բողոք, ջղայնություն, սոցցանցային վրեժխնդրություն և այլն, բայց կյանքը շարունակվում է, և Հայաստանն արդեն կես տարուց ավելի ապրում է՝ իր տարածքում ունենալով օտար, թշնամական պետության զինվորականներ։

Ադրբեջանցիները հսկիչ անցակետ տեղադրեցին ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Գորիս-Կապան ավտոճանապարհին. դա առաջին մի քանի օրերին կրկին առաջացրեց հիմնականում ֆեյսբուքյան ընդվզումներ, բողոք, հայհոյանք և այլն, բայց կյանքը շարունակվեց, և Հայաստանն ապրում է՝ իր տարածքում ունենալով ոչ միայն թշնամական պետության 1000-ից ավելի զինվորներ, այլև նույն թշնամական պետության անցակետ, որը գումարներ է գանձում մեր երկրով անցնող մեքենաների վարորդներից։

Մարտակերտում դիպուկահարի կրակոցից խաղաղ բնակիչ է սպանվում։ Ե՞վ։ Կրկին նույնը. ընդվզման ստանդարտ փաթեթ սոցցանցերում ու մամուլի որոշ միջոցներում, ու՝ բարի շարունակություն կյանքին։

Բոլոր այս և չթվարկված բազմաթիվ օրինակներն ունեն մի ընդհանրություն՝ դրանց հիմքում դրված է այն հոգեբանական մեխանիզմը, ըստ որի՝ հասարակությունը որևէ արտառոց իրադարձությունից սկզբում ենթարկվում է շոկի, հետո շոկն արագ անցնում է, և տեղի ունեցածը դառնում է իրողություն։

Ընդ որում, որքան ավելի հաճախակի են տեղի ունենում այդպիսի շոկային իրադարձություններ, իսկ վերջին շրջանում դրանք ունեն գրեթե ամենօրյա բնույթ, այնքան շոկի տևողության ժամանակը կրճատվում է։ Սա չափազանց վտանգավոր ֆենոմեն է և վկայում է հասարակության ու որպես դրա հետևանք՝ պետության դիմադրողականության խիստ անկման մասին, որովհետև շոկը հանրության ու դրա ակտիվ հատվածների համար դառնում է ոչ թե գործողությունների, իրական քայլերի, հակաքայլերի մոտիվացիա, այլ ավելացնում է հարմարվողականության չափաբաժինը։

Հարություն Ավետիսյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031