Shamshyan.com. Այսօր` հոկտեմբերի 12-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։40-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ թաղամասի Ամառանոցային 1-ին տարածքի տներից մեկի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ մի քաղաքացու դանակահարել են։
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 01։30-ի սահմաններում նշված տարածքի 51Ա և 53 հասցեների մոտ վիճաբանություն է տեղի ունեցել ավտոմեքենան կայանելու համար, որի ժամանակ Ամառանոցային 1-ին տարածքի փողոցի բնակիչ՝ 46-ամյա Եղիշ Գ-ն դանակով հարվածներ է հասցրել նշված փողոցում հյուր եկած, ՌԴ քաղաքացի, 46-ամյա Նելսիկ Կ-ին, որին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հարևանն իր ավտոմեքենայով տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին վերջինս գիտակցության չգալով՝ մահացել է։
Իրավիճակը լարված էր, սակայն ոստիկաններին հաջողվեց հանդարտեցնել կրքերը, որպեսզի քննիչները դեպքի վայրում զննություն կատարեն։
Փաստի առթիվ Մալաթիայի քննչական բաժնի պետ Հ. Ղազարյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, խմբի ղեկավար է նշանակվել Հ. Շահբանդարյանը, ում կողմից փաստի առթիվ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Կարդացեք նաև
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ սպանության կասկածանքով որոնվող Եղիշե Գ-ին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի