Լրահոս
Օրվա լրահոսը

Սննդամթերքի գներն սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 15.4 տոկոսով բարձրացել են. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 12,2021 10:04

Հայտնի իրողություն է, որ Հայաստանում կյանքն օր օրի թանկանում է: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ միայն սննդամթերքի գներն այս տարվա սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, 15.4 տոկոսով բարձրացել են: Բայց զուգահեռ նկատենք, որ պարենի համաշխարհային գներն են բարձրացել, ինչը նշանակում է, որ թանկացումներ արձանագրվել են ամբողջ աշխարհում: Եւ Հայաստանն այս առումով անմասն չի մնացել:

Մյուս կողմից՝ նկատենք, որ Հայաստանում բեռնափոխադրումների սակագներն են բարձրացել: Ըստ մասնագետների՝ հենց թանկացած բեռնափոխադրումներն են պատճառը, որ մեր հանրապետությունում ոչ միայն սպառողական շուկայում է գնաճ արձանագրվել, այլեւ ոչ պարենային ապրանքներն են թանկացել: Օրինակ՝ բենզինի գինն է զգալի բարձր. Ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրն այսօր կազմում է 500 դրամ: Հանրապետությունում երկաթուղային բեռնափոխադրումները նվազել են 9.9 տոկոսով, որից բեռների արտահանումը նվազել է 14.2 տոկոսով, իսկ ներմուծումը պակասել է 23.5 տոկոսով:

Իսկ, ահա, արտահանումը նվազել է, այն էլ՝ 20.8 տոկոսով:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031