Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ ի 2022 թ. առաջնության որակավորման փուլում Բուխարեստի «Ստյաուա» մարզադաշտում հյուրընկալվեց Ռումինիայի ընտրանուն: Առաջին խաղակեսում մեր թիմն անօգնական տեսք ուներ եւ հանգստի գնաց 0:1 հաշվով:
Ընդմիջմանը գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը եռակի փոփոխություն կատարեց՝ ուժեղացնելով հարձակման գիծը: Դա կտրուկ փոխեց խաղի պատկերը ու երկրորդ խաղակեսում նախաձեռնությունն անցավ մեր հավաքականին: Սակայն հանդիպումը փրկելու բոլոր ջանքերը օգուտ չտվեցին ու հաշվի մեջ փոփոխություն չեղավ:
Պարտվելով 0:1 հաշվով՝ մեր ընտրանին 12 միավորով «J» խմբի մրցաշարային աղյուսակում նահանջեց 4-րդ հորիզոնական:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ