Շիրակի դատախազ Գուրգեն Գրիգորյանն, այսօր արձագանքելով լրագրողների այն հարցին, թե ճի՞շտ է, որ Սամվել Բալասանյանը լքել է Հայաստանը, քան որ նրա նկատմամբ քրեական գործ կա հարուցված, ասաց․ «Ներկայիս քաղաքապետի վերաբերյա՞լ, ի՞նչ քրեական գործ»։
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ասեկոսեներ էին տարածվել․ «Ես ասեկոսները հո չեմ մեկնաբանի, ես մարզի դատախազն եմ»։
Նշենք, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը տևական ժամանակ է ՝ գտնվում է ԱՄՆ-ում, մյուս շաբաթ նա հրաժեշտ կտա Գյումրու քաղաքապետի պաշտոնին։
Հոկտեմբերի 17-ին Գյումրիում ՏԻՄ ընտրություններն են, Սամվել Բալասանյանը չի մասնակցում ընտրություններին, փոխարենը մասնակցում է նրա թիմը՝ «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության անվան տակ։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ