Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գերմանիայի բնության պահպանության միության հետ համագործակցության արդյունքում ժամանակ առ ժամանակ Երևանի կենդանաբանական այգի են բերվում աղտոտված արագիլներ, որոնք այգում բուժվում, խնամվում և տեղափոխվում են պահման ազատ տարածք, իսկ լիովին կազդուրվելուց հետո բաց թողնվում վայրի բնություն։
Ահա արագիլների հերթական խումբը բաց թողնվեց Արմավիրի մարզի Ջրարբի գյուղի դաշտերում։
Երևանի կենդանաբանական այգի